Հայաստան
02.12.2020

էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը։

Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, քննարկվել համատեղ նոր ծրագրերի առավել նպատակահարմար ուղղությունները։

Նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության և խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։

Հուշագրով նախատեսվում է փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման և օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն