

Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «արժանապատվության երթը»։ Այլ կերպ ասած՝ արժանապատիվ հայերը դուրս են եկել փողոց հստակեցնելու, որ իրենք «թասիբով են» (ես չեմ ասում, պարզապես ցիտում են ակցիայի մասնակիցների խոսքերը) և չեն համակերպվում կապիտուլյացիոն փաստաթղթի հետ, իսկ այն ստորագրած Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Նաև՝ հասարակության այն հատվածը, որ չի մասնակցում երթին, միայն «պատուհաններից կախված» և լրատվամիջոցներով է հետևում հանրահավաքին, կիսում է վարչապետի՝ վերջին օրերին հայտնած տեսակետները և հանդիսանում է նրա «դավաճանական արարքի հանցակիցը»։
Երթը գլխավորող երիտասարդները նշեցին, որ «Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը մեծ վտանգ է պարունակում իմ և քո համար», ուստի առաջիկա օրերին կոչ արեցին միանալ իրենց, քանի որ չմիանալ կնշանակի, որ ժողովուրդն է պարտվել պատերազմում, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…