

fip.am | «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 30-ին Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ի տարբերություն նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության, զինադադարի մասին բոլոր համաձայնագրերում խոսվել է ռազմագերիներին անհապաղ փոխանակելու մասին:
«Նախ ասեմ՝ այս փաստաթղթի այս կետը, որ գրված է, առաջին զինադադարից սկսած բոլոր համաձայնագրերում՝ դեռ նաև չվավերացված, չստորագրված նախագծերում, եղել է «անհապաղ վերադարձ»: Այս փաստաթղթում այնքան ապաշնորհ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այնքան անուշադիր է եղել իր զինվորների ճակատագրի հարցում, որ նույնիսկ չի պնդել անհապաղ բառը»,- ասել է նա:
Մանուկյանը, որը վերջին օրերին հացադուլ էր անում վարչապետի հրաժարականի պահանջով, նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նոր կառավարությունն ի վիճակի կլինի նոյեմբերի 10-ին ընդունված հայտարարությունում եղած կետերը հնարավորինս լավագույն կերպով օգտագործել, այդ թվում՝ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում:
Fip.am-ը կապ հաստատեց Գեղամ Մանուկյանի հետ՝ ճշտելու, թե կոնկրետ ո՞ր փաստաթղթերում է, իր պնդմամբ, եղել կետ՝ գերիների անհապաղ վերադարձի մասին: Նա նշեց, որ խոսքը պատերազմի ընթացքում հաստատված զինադադարի բոլոր փաստաթղթերի մասին էր:
«Բացի այդ, Միքայել Մինասյանը հրապարակել է նախագիծ, որը մինչև այժմ չի հերքվել իշխանությունների կողմից, որտեղ անհապաղ բառը շեշտված է»,- հավելեց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանի պնդումը, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունում ռազմագերիների վերաբերյալ կետում բացակայում է «անհապաղ» բառը ճիշտ է, սակայն արդյո՞ք շրջանառված և հրապարակված նախորդ հայտարարություններում այս բառը եղել է։
Ամբողջական հոդվածը՝ fip.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…