

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ ընկերներ հարցնում են, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները նաև մանդատները դնեն, քանի որ ինչպես իրենք են պնդում՝ նրանք ընտրվել են բացառապես որպես դաշինքի մաս, Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ և ոչ որպես անհատ պատգամավոր։
Կարճ կպատասխանեմ՝ ոչինչ։
«Իմ քայլը» խմբակցությունը լքած երեք պատգամավորները պետք է մնան ԱԺ-ում որպես անկախ պատգամավորներ, որպես սիմվոլի՛կ անկախ պատգամավորներ։ Անկախ պատգամավորներ, որոնք պիտի խորհրդանշեն քաղաքական ապերախտությունն ու դավաճանությունը։ Անկախ պատգամավորներ, որոնք հետագայում իրենց ներկայությամբ խարան են լինելու ցանկացած քաղաքական թիմի համար՝ թիմը միանգամից դասակարգելով որպես ոչ վստահելի ու ոչ հուսալի։
Այդ երեք անունները քաղաքական դաշտում այսու միայն կծու քմծիծաղ են առաջացնելու և դա հետապնդելու է վերջիններիս իրենց հետագա ողջ կարիերայի ընթացքում, նույնիսկ քաղաքականությունից դուրս։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…