Հայաստան

Վարդան Սըրմաքեշը և Արման Սահակյանը Գյումրիում բնակելի թաղամաս կկառուցեն

Շվեյցարահայ գործարար Վարդան Սըրմաքեշը և նրա հայաստանցի գործընկեր, Շիրակ ՖԱ-ի սեփականատեր Արման Սահակյանը նախատեսում են Գյումրիում բնակելի թաղամաս կառուցել՝ «Ռենեսանս» անվանումով։ Ծրագիրը հաստատվեց կառավարության նիստին։

Այս նպատակով Գյումրիի Կարսի խճուղու հատվածում պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ավելի քան 21 հեկտար տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Ռենեսանս փրոջեքթ» ՍՊԸ-ին։

Որոշման հիմնավորումներում նշված է. «Գյումրի քաղաքում մոտ 100 բազմաբնակարան շենք գտնվում է անբավարար տեխնիկական վիճակում,բ ացի այդ, առկա է նաև ձևավորված պետական պարտավորություն՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, փախստականների, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների անօթևան ընտանիքների նկատմամբ: Մյուս կողմից, Գյումրիում գոյություն չունի բնակարանային առաջնային շուկա, որը հնարավորություն կընձեռի միջին և բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին ձեռք բերել բնակարաններ՝ օգտվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված՝ եկամտահարկի վերադարձման հնարավորությունից: Թվարկված փաստերի վերլուծությունը հնարավորություն է տալիս արձանագրել, որ Գյումրիում առկա է թե անօթևանության, թե բնակարանային պայմանների բարելավման կարիքի բարձր մակարդակ»։

Բնակելի թաղամասի կառուցումը կտևի 5 տարի, ծրագրի արժեքը կկազմի 100 միլիոն դոլար։ Համապատասխան որոշման հիմնավորոմներում նշված է նաև, որ հաշվի առնելով տարածքում առկա պատմամշակութային արժեքները, բնակելի շենքերը լինելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ, տարածքում կհիմնվեն նաև դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակներ։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

8 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

9 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago