Հայաստան
07.12.2020

«Մի հատ էլ ես լացել՝ աչքերդ կհանեմ»․ բռնություն ու ծեծ մանկապարտեզում (ձայնագրություն)

Երեւանում գործող «Մեր բակը» մանկապարտեզի մի քանի ծնողներ ահազանգել են, որ օրերս մանկապարտեզի աշխատակիցների կողմից իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։

Ահազանգին զուգահեռ ծնողները հրապարակել են գաղտնի արված ձայնագրություններ, որոնցում լսվում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին՝ անվանելով «ոչխար», «զզվելի», «լակոտ», ինչպես է սպառնում՝ ասելով․ «մի հատ էլ ես լացել, մկրատով, դանակով վիզդ կկտրեմ», «փորձի, մի հատ էլ լացի, տես՝ քեզ ինչ կանեմ, աչքերդ կհանեմ», «եթե լացես, պապայիդ ասելու եմ, որ քեզ ծեծի» եւ այլն։ Այս ամենն ուղեկցվում է ուժեղ հարվածների եւ երեխաների բարձր լացի ձայներով։ Տուժած երեխաներից մեկի ծնողը՝ Լիլիթ Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ իր աղջիկը 3 տարեկան է, այդ մանկապարտեզ այցելել է հասցրել միայն 3 օր։ Ձայնագրություններում ճանաչելով թե երեխայի, թե նրա դաստիարակի՝ Գայանեի ձայնը՝ ծնողը նախ մանկապարտեզի ղեկավարությունից է պարզաբանում պահանջել, ապա դիմել է ոստիկանություն։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր տեղեկություններով՝  ահազանգից հետո շուրջ 20-25 ծնող իրենց երեխաներին հանել են մանկապարտեզից։ Լիլիթ Հակոբյանի կարծիքով՝ եթե դեպքն ամբողջությամբ չբացահայտվի, եւ մեղավորները չպատժվեն, ապա նման արատավոր երեւույթները շարունակական բնույթ են կրելու։ «Ես ոստիկանությունում էլ ասացի, որ եթե այդ դաստիարակին արդարացնեն, մինչեւ Եվրոպական դատարան եմ պայքարելու, թեկուզ տարիներ, բայց պայքարելու եմ, իր նմանները պիտի պատժվեն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29