Հայաստան
10.12.2020

Աջակցություն՝ անհետ կորած համարվող և գերեվարված զինծառայողների ընտանիքներին

Աջակցություն՝ անհետ կորած համարվող և գերեվարված զինծառայողների ընտանիքներին

Կառավարության նիստի ժամանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելուն․

«Այս պահին գործող կարգավորումներով առկա է օրենսդրական ժամանակահատված, համաձայն որի պետք է այդ կարգավիճակը հստակեցվի։ Եվ մինչև այդ կարգավիճակի հստակեցումը առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքններին։ Սույն որոշման իմաստով անհետ կորած են համարվելու Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված, իրենց տվյալներում առկա զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա։ Գործընթացը կազմակերպվելու է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հիմնադրամն է հետագայում նույնպես այս անձանց՝ օրենքով սահմանված կարգով շահառու դառնալու պարագայում, շարունակելու փոխհատուցումը և աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչև այս անձինք կդառնան շահառու համաձայն գործող օրենքի»։

Նախարարի խոսքով՝ աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ 500 մլն դրամի չափով, այնուհետև՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո, նույն չափով կփոխհատուցվի բյուջեից։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կարգավիճակի հաստատումը օրենսդրական կարգավորումներով շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, ուստի փորձ է արվել կրճատել ժամկետները։ Բայց, անկախ ամեն ինչից, պրոցեսները տևելու են մի քանի ամիս, այդ պատճառով որոշում է կայացվել բյուջեից գումար փոխանցել հիմնադրամին։ Վարչապետն ընդգծեց, որ շահառուների թվում են նաև գերեվարված զինծառայողները։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն