Հայաստան
10.12.2020

Գործադրվելու են բոլոր մեխանիզմները՝ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ. Դավթյան

Գործադրվելու են բոլոր մեխանիզմները՝ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Դեկտեմբերի 10-ին առաջադեմ մարդկությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում այս օրն առանձնակի արժեք է ձեռք բերել՝ հիշեցնելով և պարտավորեցնելով մեզ՝ բոլոր ջանքերը ներդնելու պատերազմից տուժած մեր հազարավոր հայրենակիցների անվտանգ և արժանապատիվ ապրելու, կյանքի, ազատ ինքնորոշման, պատերազմի արհավիրքի կնիքն իրենց հոգում կրող մեր հազարավոր երեխաների անհոգ և ապահովված մանկություն ունենալու կենսական իրավունքների վերականգնման և պաշտպանության համար:

Այդ պատերազմում տեղ են գտել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ծանրագույն հանցագործություններ, որոնք աշխարհի կողմից առայժմ համարժեք արձագանքի չարժանացնելը էականորեն սասանել է այդ իրավունքի միջազգայնորեն պաշտպանվածության հանդեպ վստահությունը: Սակայն ոչ ոք չպետք է կասկածի, որ գործադրվելու են նաև միազգային գործակցության բոլոր մեխանիզմները՝ այդ հանցագործություններից տուժած մեր հայրենակիցների իրավունքները պատշաճ պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում՝ ի տես մարդկության, այդ հրեշավոր հանցագործությունները կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու բաղադրիչով: Դա անհրաժեշտություն է նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների կենսունակ լինելու հանդեպ հավատի վերականգնման առումով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտահայտվելու, սեփական համոզմունքների համար պայքարելու, հավաքներ անցկացնելու իրավունքների իրացումը, դրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը ցանկացած ժողովրդավարական երկրի բնորոշիչներից է:

Այդուհանդերձ, չափազանց խնամքով պետք է վերաբերվենք այդ իրավունքների իրացմանը՝ մեր ներքին հանրային ընդհանուր համակեցությունը, հասարակական կարգը չխաթարելու քաղաքացիական գիտակցությունից և պարտքի զգացումից ելնելով, հարգելով այլոց ոչ պակաս կարևոր այլ իրավունքներն ու ազատությունները:

Մասնավորապես՝ արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է ծառայեցվի ատելության խոսքի տարածման, փոխադարձ վիրավորանքի անկաշկանդ ու հրապարակային դրսևորումների համար, որոնք կարող են հանցավոր բռնությունների նախերգանք և բռնություններն ու խորացող անհանդուրժողականությունն արդարացնելու եղանակ դառնալ:

Մեզ պատուհասած ճգնաժամային իրողությունների հաղթահարման զարգացման, ազգային ու հանրային միասնականության ու համերաշխության հրամայականները թելադրում են լիարժեք ըմբռնման ցուցաբերում մասնավոր, հանրային ու պետական շահերի բացարձակ ներդաշնակության, համաչափության ապահովման հարցում, որը, հանրային աջակցությամբ, առաջին հերթին, իհարկե, նաև իրավապահ մարմինների անխախտ պարտականությունն է:

Այսօր տարբեր հարթակներում քննարկվում են մարդու իրավունքների երաշխավորման բարեփոխումներին առնչվող բազում նախաձեռնություններ, որոնք վերաբերում են նաև քրեական և քրեադատավարական ոլորտին: Այս գործընթացը առավել շատ է միտված հումանիզմի, մարդու իրավունքների առաջնայնության, արժեքային հիմքերի կատարելագործմանը, որոնք, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակում շատ ավելի մեծ երաշխիքներ են ապահովելու մեր երկրում առավել մարդակենտրոն քրեական արդարադատության իրականացման, Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի նպատակների իրականացման համար:

Դատախազությունը, այդ արժեքների կրողը և ջատագովը լինելով, ամբողջ ծավալով ներգրավված է եղել օրենսդրական բարեփոխումների նախագծման աշխատանքներում և նույնպիսի հետևողականությամբ ու շահագրգռությամբ, իր իրավասությունների շրջանակներում, գործընթացին մասնակից ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների հետ իրականացնելու է դրանց կենսագործման, իրավակիրառ նոր պրակտիկայի ձևավորման գործառույթը:

Վստահ եմ՝ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համընդհանուր բարձր գիտակցությամբ կերտելու ենք մեր երազանքների իրավական երկիրը»,- ասված է ուղերձում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն