Գործընկերային նյութեր

Իշխանության պետք է գա նա, ով վախենում է կորցնել ժողովրդին | MediaLAB

MediaLAB | Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են բոլորը, որոնք ժողովուրդ չեն: Ես նկատի ունեմ հայկական էլիտան՝ կաթողիկոսները, նախկին նախագահները, օլիգարխիան, կուսակցությունները, պետական կառավարման համակարգի մի մասը և «նույնիսկ մի կին ատամնատեխնիկ»՝ Իլհամ Ալիևը: Բոլորը: Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մնալու շանս չունի, պիտի հեռանա, որովհետև մնալու դեպքում նա ինչպե՞ս է աշխատելու էլիտայի հետ:

Նախագահական կառավարման համակարգում Փաշինյանն ընդհանրապես շանս չէր ունենա բնության մեջ իր տեղը գտնելու, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում նա կարող է կուսակցություն ղեկավարել և մասնակցել ընտրությունների ու դեռ քվեների հույս ունենալ, թեկուզ՝ 15-20 տոկոս:

Էլիտան վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանից, որովհետև նա իշխանության է եկել ժողովրդով, այսինքն՝ ի հեճուկս էլիտայի: Ո՞վ էր նրա կողքին կանգնած, երբ նա ժողովրդի հետ էր, թերևս ՀԱԿ-ից բացի՝ ոչ ոք: Հետևաբար պատկերացնո՞ւմ եք, թե մեր էլիտան ինչքան չի սիրում ժողովրդին:

Բոլորն ատամ են սրում Փաշինյանի վրա, բոլորն իրենց ծնոտի ամրությունն են ստուգում այդ իսկապես պետության ամենաթույլ օրգանիզմի՝ ՀՀ վարչապետի գոյության վրա, որն ինքն է ընկել իր ծուղակը, երբ համաժողովրդական էյֆորիայից ոչ մի բանական հանածո դուրս չբերեց:

Այս պատմության մեջ տարօրինակ է եկեղեցու պահվածքը, եկեղեցին վերջին 30 տարում առաջին անգամ հրապարակային մտավ քաղաքականության մեջ, Շիրակի թեմի առաջնորդը գրեթե «գողական բազարի» է անցել, նա Փաշինյանի մասին դեկտեմբերի 7-ին ասել է՝ նրա ներկայությունն ինձ համար տհաճ է: Նա դա ասում է ժողովրդի ընտրյալի մասին:

Անկախ նրանից, թե ուր հասցրեց իրեն Փաշինյանը, հոգևոր հոտի ղեկավարի խոսքն ուղղված է ժողովրդական քվեի հասցեին: Ես չգիտեմ՝ որտեղ է գրված, որ հոգևորականը կարող է այդպես արտահայտվել մարդու հասցեին: Առավելևս, ի՞նչ է պատրաստվում անել հոգևորականը, եթե հանկարծ նոր ընտրություններով Փաշինյանն ինչ-որ կերպ կրկին վերցնի այդ քվեն, թեկուզ ոչ էյֆորիկ ծավալներով:

Ես չեմ ճանաչում որևէ Հիսուս Քրիստոսի կամ Պողոս Առաքյալի, որը հոգևորականին կլիազորեր այդպես արտահայտվել մարդու հասցեին, որի հանցանքներում ավելի տեսանելի է տգիտությունը, քան՝ դիտավորությունը:

Փաստն այն է, որ այն, ինչ անում է հայկական էլիտան, Փաշինյանի դեմ չէ, ժողովրդի դեմ է, որովհետև ժողովուրդը դեռ իր խոսքը չի ասել, որովհետև ժողովուրդը ներգրավված չէ հակափաշինյանիզմի մեջ: Իսկ դրա միակ ճանապարհը ընտրություններն են: Կա՛մ դատեք այդ մարդուն ձեր իսկ դատարաններով, կա՛մ մտեք քաղաքական պայքարի մեջ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

10 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago