Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դեմ է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ։ Թագուհին բողոքել է այն փաստից, որ ԵՄ-ն «ահավոր մեծ» է դառնում, այս մասին հայտնում է express.co.uk-ը։
Պարբերականը գրում է՝ «Եղիսաբեթ լուռ» մականունը ստացած՝ պատմության մեջ ամենաերկարակյաց միապետը, կարծես թե, առնվազն զերծ է կուսակցական կարծիքներից և քաղաքկան մեկնաբանություններից: Նա չի քվեարկում և չի ընտրվում, բայց ունի կարևոր արարողակարգային և պաշտոնական դեր, ինչն առնչություն ունի երկրի կառավարության հետ։ Սակայն, բոլորի նման, թագուհին ունի իր սեփական տեսակետներն ու հետաքրքրությունները:
Հեղինակ և հաղորդավար Ջոան Սմիթը, որն այդ ժամանակ ներկա էր Եվրոպայի հետ հարցերով նախկին պետնախարար Դենիս Մաքշեյնի հետ հանդիպմանը, հայտնում է, թե որքան ուրախ էին մարդիկ թագուհու այցի կապակցությամբ: Բայց այդ ժամանակ թագուհին դիմել է խմբից մեկ այլ անձի և ասել. «ԵՄ-ն ահավոր մեծանում է 28 երկրներով»։
«Նրան ասացին, որ իրականում երկրների թիվը 27-ն էր, և որ հուսով են, որ Թուրքիան ևս շուտով կմտնի Միության կազմի մեջ, որին ի պատասխան, թագուհին ասել. «Օ՜, մենք չենք ուզում, որ Թուրքիան երկար ժամանակ գա»,- վերհիշել է Սմիթը։
ԶԼՄ-ն նշում է՝ Բուքինգեմյան պալատը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ դեպքի առնչությամբ, բայց պալատականներից մեկը Telegraph-ին ասել է․ «Չնայած այն բանին, որ անհավանական չէ, որ Նորին Մեծությունը նման տեսակետ հայտնած լինի, հնարավոր է նաև, որ նրա խոսքերը դուրս են բերվել ընդհանուր համատեքստից։ Թագուհին լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ»։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…