Իշխանությունը չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ՝ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում։ Վարչապետը նաև հայտնեց, որ կառավարությունը պատրաստ է այս թեմայով քննարկումների քաղաքական ամենատարբեր ուժերի հետ։
Այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թեմային, նկատեց, որ եթե խոսքը գնում է ԸՕ ընդունելու, այնուհետև ընտրություններ անցկացնելու մասին, ապա քննարկումներ պետք է լինեն, սակայն իշխանությունների կողմից իրենք կոնսուլտացիաների որևէ հրավեր դեռևս չեն ստացել։
«Խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար։ Կան կանոններ, եթե Ընտրական օրենսգիրքը մենք ընդունենք այսօր, ուրեմն ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո։ Սա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է։ Այսինքն՝ խաղի կանոններին պետք է բոլորը պատրաստ լինեն։ Եթե ԸՕ-ն մնա այնպես, ինչպես, որ կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Խաղի կանոնների մեջ է մտնում նաև քաղաքական կամքը, օրինակ՝ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին ձերբակալելը, քրեական գործ հարուցելը։ Խաղի կանոնների մեջ է մտնում նաև մեդիայով բոլորին հավասար հնարավորություններ տալը, ովքեր խախտում են այս պահանջը, պետք է խստիվ պատժվեն։ Խաղի կանոնների մեջ է մտնում նաև այն, որ ով մի քանի միլիոն դոլար է դրել իր քարոզարշավի վրա և փորձում է մյուս ուժերին, որոնք այդ մի քանի միլիոն դոլարը չունեն ի սկզբանե, նույնպես պետք է պետությունը համակարգի և թույլ չտա, որ որևէ ձայն լռեցվի և թույլ չտա, որ որևէ ձայն տեղ չհասնի մարդկանց։ Բոլոր պայմանները որ լինում են, դրանից հետո մարդիկ որոշում են՝ ում ընտրեն, ոնց ընտրեն»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ընտրություններ կազմակերպելու պատասխանատվությունը ստանձնող ուժը պետք է ապահովի հստակ երաշխիքներ, որ կանցկացվեն արդար և թափանցիկ ընտրություններ, որից հետո որևէ մեկը չի վիճարկի ընտրությունների արդյունքները։
Քրիստինե Հովսեփյան
«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…
Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…