Հայաստան
12.12.2020

Կեղծ օգտատերերը՝ թաքնված սրբապիղծներ

Կեղծ օգտատերերը՝ թաքնված սրբապիղծներ

Տեղեկատվական դաշտում ի թիվս այլ հարցերի՝ շարունակում է խնդրահարույց համարվել ֆեյք օգտատերերի գոյության և նրանց օգտահաշիվներից տարածվող ապատեղեկատվության, հայհոյանքներ և անընդունելի վիրավորական արտահայտություններ պարունակող գրառումների տարածման հարցը։ Ֆեյքերի գործունեությունը ցավալի է ոչ միայն տեղեկատվական հարթակներն աղբով լցնելու տեսակետից, այլ նաև այն պարզ իրողությամբ, որ անգամ անանուն կամ կեղծ անվան տակ գործունեություն են ծավալում մարդիկ, որոնք ևս մեր հասարակության անդամ են, և խոշոր հաշվով՝ հանդիսանում են կոլեկտիվ արժեհամակարգի մասնավոր կրողներ։

Եվ արձանագրելը, որ հայհոյախառն, մարդկանց արժանապատվությունն անհիմն պախարակող և զրոյից ցածր բարոյական և էթիկական նշաձող ունեցող գրառումները ծնվում են մեր կողքին ապրող և իրենց որպես բարոյական չափանիշ մատուցող համաքաղաքացիների կողմից՝ այն էլ կեղծ անվան տակ՝ պարզապես նողկալի է։

Որքան էլ երևույթը համատարած է և չարժե մասնավորեցնել՝ ոչնչություններից ոչ մեկին առանձնահատուկ չարժևորելու համար՝ բայց որպես վերը շարադրվածի վառ օրինակ՝ կարող ենք առանցնացնել «Գագիկ Սողոմոնյան» անունով հանդես եկող կեղծ օգտատիրոջը, ով իր սրբապիղծ գրառումներով վիրավորում է մարդկանց, հայհոյում, հորինում իրականության հետ կապ չունեցող կեղծիքներ։

Իր համացանցային անբարո և հանցավոր արարքների պատճառով այդ օգտատիրոջ տակ քողարկվող մարդն արդեն իրավապահների դիտարկումների տակ է՝ տասնյակ դրվագներով հանցագործությունների հետքերով։ Իրականում ընդհանրապես էական չէ, թե ժամանակակից տեղեկատվական դաշտի և իրավական կարգավորումների չհամադրվող գործիքակազմերը ինչ լուծում գտնեն առաջին հերթին բարոյականության և սրբության սահմաններ չճանաչողների դեմ, էականն այն հասարակական գնահատականն է, որը միանշանակ կապտակի գագիկսողոմոնյաններին:

Լարիսա Դավթյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն