Հայաստան
12.12.2020

Կաթողիկոսը հանդիպում է ունեցել արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ

Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:

Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին»։

Լրահոս
ՍԴ-ն կորոշի, բայց մենք ասում են՝ ընտրությունների արդյունքներն անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
12:16

Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
12:04
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
Սեդա Սաֆարյանի թիրախավորումը վտանգավոր փորձ է՝ սահմանափակելու ՍԴ անկախ առաքելությունը
11:40

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին
11:36

Մեր քվեները գողացել են․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում
11:15

Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
11:12

Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել․ ՍԴ նախագահ
11:08

Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
11:01

Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
21:26

ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
21:23

Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
17:02

ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
16:37

Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
16:22

ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
16:10

Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
15:40