Հայաստան
14.12.2020

Երևանում Covid-19-ից հղի է մահացել․ սա այս վարակի հետևանքով մայրական մահացության առաջին դեպքն է

Կորոնավիրուսի հետեւանքով Երեւանում երեկ հղի է մահացել։ Դրանից օրեր առաջ մահացել էր նաեւ պտուղը։

«40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաեւ մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումներին, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ»,- «Հայկական ժամանակին» փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է մոր սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին։

«Դեկտեմբերի 13-ին նրա վիճակը կտրուկ վատացել է, եւ, չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ցավով արձանագրեց Նիկողոսյանը։

Կինը հղիության 28-րդ շաբաթում էր։

Սա կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով հղիի մահվան առաջին դեպքն է։

Այսօր հրապարակված տվյալներով՝ վարակից մահվան 17 դեպք է գրանցվել։ Եվս մեկ մահ է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29