Հայաստան
15.12.2020

ԱՏՊԳ-ն հորդորում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձածների վերաբերյալ հրապարակումներում

ԱՏՊԳ-ն հորդորում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձածների վերաբերյալ հրապարակումներում

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորադագրություն է տարածել՝ հորդորելով զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս:

«Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների և անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։

Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ տեղեկությունը համացանցում մնում է հավերժ և հասանելի է՝ անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել և բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից։

Հետևաբար, և՛ մեր հայրենակիցներին, և՛ լրատվամիջոցներին խնդրում ենք զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել գերությունից վերադարձած տղաների անձնական տվյալների, ներառյալ անձնական կյանքի տվյալների անհարկի (չհիմնավորված, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր) հրապարակումից, նախապատվություն տալ գերությունից վերադարձած անձանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։

Պետք է նշել, որ որոշ հրապարակումներում գերությունից վերադարձած մեր հայրենակիցների դեմքերն ապաանձնավորված են, ինչը բխում է նրանց անձնական տվյալների պաշտպանության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներից և հնարավորություն կտա նրանց հետագայում չնույնականացվել համացանցում»։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն