Հայաստան
15.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և նրա  գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Էկոնոմիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան։

Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության օրակարգում ընդգրկված հարցերը, հստակեցվել են համագործակցության հաջորդ քայլերը և ուղղությունները։

Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են Առևտրի և ներդրումների խորհրդի գործունեությանը և հետագա քայլերին։ Կարևորվել է համագործակցությունը և երկխոսությունը հաստատված հետևյալ ուղղություններով` առևտուր և ներդրումներ, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), TBT (առևտրի տեխնիկական խոչընդոտներ), SPS (սանիտարական և բուսասանիտարական հարցեր), GSP (արտոնությունների ընդհանրացված համակարգ), առևտրային դիվանագիտություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես հանդիպումների կազմակերպումը։

Քննարկվել են նաև հարցեր Հայաստանում վճարային հարթակների հասանելիության /PayPal ծառայություններ/, վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացման, երկկողմ տնտեսական համագործակցության, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող   ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն