Հայաստան
15.12.2020

Հակոբ Արշակյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները, ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության, ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Այցի ընթացքում նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել Skolkovo բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն:

Skolkovo ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին:

«Skolkovo» բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը:

Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29