Categories: Uncategorized @hy

Ռ. Քոչարյանի աջակիցները հարձակվել են «Առավոտ»-ի լրագրողի վրա, վիրավորանքներ հնչեցրել (տեսանյութ)

«Ես չգիտեմ, թե գործընկերներս ինչ կարծիք ունեն այս երեւույթի մասին, բայց կարծես թե լրագրողների համար գնալով վտանագավոր է դառնում Քոչարյանի աջակիցների ցույցերը լուսաբանելը, «ախրանա» է հարկավոր»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Առավոտ»-ի լրագրող Նելլի Բաբայանը՝ հրապարակելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ Քոչարյանի աջակիցները մի քանի անգամ հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա:

Տպավորություն է, որ այդ ամենն ուղղորդված է արվում: Նաեւ սոցիալական ցանցերի տիրույթում կազմակերպված «գրոհներ» են իրականացնում առանձին լրագրողների դեմ: Քոչարյանական փոքրիկ թիմն իր ֆեյքերի բանակով ակնհայտորեն թիրախավորել է մերժված ռեժիմի մեդիաթագավորությունից դուրս գտնվող լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, Հայաստանում մեդիայի 90 տոկոսից ավելին պատկանում է տապալված ռեժիմին: Այս տիրույթում օր ու գիշեր ապատեղեկատվություն ու իրենց տապալած իշխանությունների, կամ նոր արժեքների ու ցանկացած առողջ բանի դեմ սեւ PR-ի գրոհներ կազմակերպող մերժվածները, որոնք չեն կարողանում ու բնականաբար, չեն էլ կարողանալու հաջողության հասնել, ակնհայտ հարձակումներ են սկսել անկախ լրատվամիջոցների դեմ:

Ձեռագիրը քաջածանոթ է: Նրանց իշխանության ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներից անպակաս են եղել լրատվամիջոցների ու լրագրողների դեմ ճնշումների ու բռնությունների մասին փաստերը:
Նյութի աղբյուր՝ armtimes.com

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

7 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

7 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

8 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

9 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

9 hours ago