Հայաստան
16.12.2020

Արսեն Թորոսյանը ԻԻՀ դեսպանի հետ քննարկել է առողջապահական ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկարները

Արսեն Թորոսյանը ԻԻՀ դեսպանի հետ քննարկել է առողջապահական ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին:

Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Նշենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին է տրամադրվել մարդասիրական օգնություն:

«Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո,- ասել է Արսեն Թորոսյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ: Նաև մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը:

Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից՝ առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ համատեղ պայքար մղելու արդյունքում երկրները կկարողանան հաղթահարել համավարակը:

«Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերություններն ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն