Categories: Uncategorized @hy

ՀՀԿ-ին դատի են տվել՝ կուսակցության շենքը սեփականատիրոջից խաբեությամբ կորզելու համար

Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀԿ-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը եւ որպես հետեւանք՝ փոխհատուցել պայմանագրի այդ ժամանակ՝ 2001 թվականի հուլիս ամսին գործող շուկայական արժեքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանի ժառանգների՝ Յուրի Պոպովի եւ Նունե Սողոմոնյանի փաստաբան Սոֆիյա Տոնոյանը:

Տոնոյանը պատմեց, որ 20-րդ դարի սկզբին Երեւան քաղաքում գործում էր կոնյակի հինգ գործարան, որոնցից մեկը Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանն էր։ Ձեռնարկությունը, ինչպես նաեւ Սողոմոնյանի տունը գտնվում էր Երեւան քաղաքի կենտրոնում` նախկին Դոկտորսկայա հասցեով, այժմյան Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում։ 1921 թվականին Սողոմոնյանի ձեռնարկությունը, տունը եւ ողջ ունեցվածքը ազգայնացվեցին։ Սողոմոնյան ընտանիքին մնաց 15-16 սենյակից միայն մեկը։ Ձեռնարկությունը կորցնելուց հետո մինչեւ 1925 թվականը Համբարձում Սողոմոնյանը եղել է «Արարատ» տրեստի կոնյակագործ։ Նույն թվականին, չդիմանալով ձեռնարկության եւ ունեցվածքի կորստին, Սողոմոնյանը 54 տարեկանում վաղաժամ մահացել է սրտի կաթվածից՝ որբ թողնելով 3 երեխաներին (մինչ այդ կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ)։

Ավելին՝ armtimes.com

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

14 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

14 hours ago