Հայաստան
17.12.2020

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Համաձայն «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի՝ հիմնադրամի կողմից աջակցություն են ստանում հաշմանդամություն ստացած անձինք, սակայն հաշվի առնելով, որ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում՝ կապված նրանց առողջական գործընթացի հետ, առաջարկվում է, որ այն հիվանդությունների գծով, որոնց դեպքում ակնհայտ է՝ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև այդ խմբի ստացումը, հնարավորություն ունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»,- նշեց Առաքելյանը:

Հիմնադրամը յուրաքանչյուր ամիս տրամադրում է աջակցություն 100 հազար դրամի չափով, իսկ նախագծով առաջարկվում է այդ գումարն ավելացնել ևս 200 հազար դրամով՝ պետբյուջեի միջոցներով՝ 6 ամիս ժամկետով՝ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը:

Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե՝

  • վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու, շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.
  • ամենամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար՝ 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
  • ամենամսյա դրամական վճար տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը վնասվածքը կամ խեղումը ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով և այլն:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն