Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը արդեն ժամանել է Երեւան։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կետրոնից նշեցին միայն, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դիմավորել է նրան։
Այցի մանրամասների վերաբերյալ պաշտոնական այլ տեղեկություն առայժմ չկա։ Ըստ ադրբեջանական կայքերի էլ՝ Բորտնիկովը այցելելու է նաեւ Ադրբեջան։

















