Հայաստան
18.12.2020

Վիրավոր տղաները կունենան ձեռքի գերժամանակակից պրոթեզներ. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացվելիք ծրագրի մասին, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։

Պատգամավորը նշում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական աշխարհահռչակ Ossur ընկերության հետ` ձեռք բերելու գերժամանակակից i-Limb ձեռքի պրոթեզներ։

«Իսլանդական Ossur-ին զուգահեռ ձեռքի ժամանակակից պրոթեզներ գնելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գերմանահոլանդական Ottobock ընկերության հետ։

Ծրագիրն իր մեջ ներառելու է նաև կրթական բաղադրիչ՝ վերապատրաստման նպատակով իսլանդացի և հոլանդացի մասնագետների այց, հայաստանյան մասնագետների վերապատրաստում արտերկրում և այլն։

Արդեն պայմանավորվածություն ունենք իսլանդական Ossur-ի ձեռքերի պրոթեզավորման լավագույն մասնագետներից մեկի՝ Վիբե Հայդեմայի հետ, ով աշխատելու է «Զինվորի տան» մասնագետների հետ։

Ծրագրի հաջող իրականացման դեպքում առաջին անգամ Հայաստանում կտեղադրվեն նման կարգի պրոթեզներ։ Այս նախաձեռնության շահառու են լինելու հայրենքի պաշտպանության համար ձեռքերը կորցրած մեր զինվորները, որոնց մի մասի հետ արդեն հանդիպել եմ, և շուտով կսկսենք նախապատրաստական աշխատանքները»,- տեղեկացրել է պատգամավորը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29