Հայաստան
18.12.2020

Ռուսաստանահայ գործարար Կամո Ավագումյանը դատի է տվել Կառավարությանն ու Երևան համայնքին

Ռուսաստանահայ գործարար Կամո Ավագումյանը դատի է տվել ՀՀ Կառավարությանը եւ Երեւան համայնքին։ Նա դիմել է Վարչական դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 3-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։

Ավագումյանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր վստահորդը տարիներ առաջ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում հողամաս է ձեռք բերել, որից հետո՝ ե՛ւ 2019-ին ե՛ւ 2020-ին դիմել է քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է։

«Մերժման պատճառաբանությունն այն է, որ 2004 թվականին քաղաքապետի կողմից որոշում է կայացվել, որով այդ հողատարածքի նկատմամբ հատուկ իրավական ռեժիմ է կիրառվել, ինչը ենթադրում է, որ այդտեղ կառուցապատումները սահմանափակված են»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ հայցով ցանկանում են առոչինչ ճանաչել այդ որոշումը։

Նրա խոսքով՝ այդ թվականներին Երեւանի քաղաքապետը նմանատիպ որոշում կայացնելու լիազորություն չի ունեցել, մի քանի հիմք ունեն, որոնք ներկայացրել են դատարան։

Հարցին՝ ի՞նչ շինարարություն պետք է ընթանար այդ տարածքում, Հարությունյանը պատասխանեց, որ բնակելի տուն պետք է կառուցվեր․ «Մենք պահանջում ենք, որ այդ որոշումը վերացվի եւ թույլ տան բնակելի տուն կառուցել այդ տարածքում»։

Անդրադառնալով հարցին՝ եթե Երեւանի քաղաքապետարանի հետ է խնդիրը ինչո՞ւ են Կառավարությանը դատի տվել նա նշեց, որ դա իրենց մարտավարական գաղտնիքն է։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29