Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վաղ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ երեկ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր տեղացիները փակելու են ճանապարհը, որպեսզի արգելեն վարչապետ Փաշինյանի մուտքը դեպի Սյունիք:

















