Հայաստան
21.12.2020

Կամավորական Միքայել Միքայելյանը դատի է տվել «Politik.am»-ի գլխավոր խմբագրին․ պահանջում է ներողություն խնդրել

Արցախյան վերջին պատերազմում կամավորագրված Միքայել Միքայելյանը դատի է տվել «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Թամոյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Միքայելյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 8-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

ՀԺ-ն Միքայելյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է հայցի պատճառը, ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո, գրառում էր կատարել եւ նշել, որ դասալիքներին չի մոռանա։

«Ես նշեցի, որ հոկտեմբերի 1-ին Ջաբրայիլում գոռում էի՝ մի փախեք, մեզ մենակ մի թողեք։ Այնուհետեւ նույն դեպքը Կուբաթլուում էր. մեր աչքի առաջ վարչապետի որդին էր դասալիքներին խնդրում չփախչել։ Այս գրառումը շատ էր տարածվել։ Իմ գրած տեքստից պարզ է, չէ, որ ես 2 տարբեր իրադարձությունների մասին եմ ասում. մի դեպքը հոկտեմբերի 1-ին է տեղի ունեցել, մյուս դեպքը՝ մի քանի օր հետո։ Բորիս Մուրազին (Թամոյան) գրել էր, թե ինչպես կարող էի ես հոկտեմբերի 1-ին վարչապետի որդուն տեսնել, եթե նա կամավորագրվել է հոկտեմբերի 5-ին։ Ինձ այդտեղ սկսեցին անվանել ստախոս, եւ դա լայն տարածում գտավ հակաիշխանակնա մեդիադաշտում։ Նա հրապարակային ինձ ասաց՝ հերթական «չա**ախը», ով պնդում է, որ բոլորը փախել են՝ բացի Աշոտիկից»,- ասաց Միքայելյանը։

Հարցին՝ ի՞նչ է պահանջում՝ Միքայելյանը պատասխանեց. «Պահանջում եմ հրապարակային ներողություն եւ բարոյական փոխհատուցում՝ 500 հազար դրամ եւ փաստաբանի ծառայությունների դիմաց վճար՝ գրեթե 700 հազար դրամ»։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29