

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
Նա ամբիոնից ընթերցեց իր կենսագրությունը, թե որտեղ է կրթություն ստացել ու հետագայում աշխատել։
Գայանե Մելքոմ Մելքոմյանը ծնվել է 1987 թվականին Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում, 1991թվականից ապրում է Երեւանում: 1993-2003թթ. սովորել է Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2003-2007թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2007-2009թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան:
2009-2010թթ. սովորել է Կանադայի Մաքգիլի համալսարանում՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան։
2007-2009թթ. աշխատել է «Թրեյդերս հաուս» ՍՊԸ-ում` զբաղեցնելով իրավաբանի, այնուհետեւ` գլխավոր իրավաբանի եւ գրասենյակի կառավարչի պաշտոնները: 2010-2015թթ. աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում (2015թ.-ի օգոստոսից՝ «Յուքոմ» ՍՊԸ)՝ զբաղեցնելով իրավաբանի, այնուհետեւ՝ ավագ իրավաբանի պաշտոնը: 2015-2017թթ. աշխատել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը:
2017 թվականին աշխատում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։
2013 թվականից «Քաղաքական դիսկուրս» հանդեսի հիմնադիր է համախմբագիրը, քաղաքագիտական, քաղաքատնտեսական հոդվածների թարգմանիչ։ 2010 թվականից Երեւանի հանրային կանաչապատ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ է:
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:
2019 թվականի փետրվարից Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Գայանե Մելքոմ Մելքոմյանն անկուսակցական է: Ամուսնացած է։
Մելքոմյանի կենսագրությունը լսելուց հետո ավագանու անդամներից ոմանք հարցեր տվեցին Մելքոմ Մելքոմյանին, մի քանիսն էլ բարի երթ մաղթելով պատրաստակամություն հայտնեցին նոր փոխքաղաքապետի հետ աշխատելու։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որն ի դեպ հենց սկզբից էր բարձրաձայնել Մելքոմյանի նշանակման հետ իր անհամաձայնությունը, նիստի ընթացքում հայտարարեց, որ Երեւանի անգամ «ամենաուժս» ֆիլմում չէր կարող տեսնել, որ իրավաբանը կարող է դառնալ մշակույթի գծով փոխքաղաքապետ։ Ոլորտը, որը պիտի ղեկավարի նորանշանակ փոխքաղաքապետը, Խաչատրյանի համոզմամբ՝ Մելքոմյանը չի տիրապետում։ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նկատեց, որ ամենայն հարգանքով է վերբերում Խաչատրյանի կարծիքին, եւ հույս ունի ապագայում իր աշխատանքով նրան հակառակն ապացուցել։ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նաեւ հավելեց, որ բավական երկար մտածել է այս առաջարկն ընդունելուց առաջ, գնահատել է իր կարողությունները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում փոխարինելու կգա արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Դեկտեմբերի 6-ին Երևանի Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Նա պարզաբանել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…