

Այսօր ավագանու նիստին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ նոր, կոմպակտ դասի ավտոբուսների մատակարումը սկսվել է, և Երևան համայնքն առաջիկայում կունենա 100 այդպիսի ավտոբուս: Ա
Նա նշեց, որ 30 ավտոբուս արդեն մայրաքաղաքում է, ևս 30-ը կլինեն հունվարին, 40-ը՝ փետրվարին: Մարությանի խոսքով՝ ավտոբուսները ստանալուց մեկ ամիս անց դրանք կշահագործվեն: «Հունվարից որոշ գծեր փակվելու են, և այս ավտոբուսների շահագործումը կկոմպենսացնի այդ բացը, կլինեն նոր ուղղություններ»,- ընդգծեց քաղաքապետը:
Նա տեղեկացրեց, որ տրանսպորային նոր ցանցը նախատեսում է 850 շարժակազմ՝ և՛ տրոլեյբուսներ, և՛ ավտոբուսներ, բայց, ըստ Մարությանի, նոր ցանցը հնարավոր կլինի շահագործել, երբ կներկրվեն բոլոր ավտոբուսները: «Եթե ամբողջ շարժակազմը չլինի, ցանցը չի աշխատի: Մենք պլանավորում ենք մինչև վերջնական շարժակազմը լինելը՝ ընթացիկ, անցումային ցանց ունենալ, և երբ կհամալրվի շարժակազմը, տրամսպորտային նոր ցանցն ամբողջովին կշահագործվի»,- ասաց քաղաքապետը:
Մարությանը հայտնեց նաև՝ հունվարի վերջին կհայտարարվի 8.5 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման նոր մրցույթ, մատակարարումը կլինի 4-6 ամսվա մեջ, եթե այլ խանգարող հանգամանքներ չլինեն: Դրա համար նախատեսվելու է 7 մլրդ-ից ավելի գումար, և Երևանը դա անելու է իր բյուջեով, ինչպես վերջին 100 ավտոբուսներինը, որի ձեռքբերման համար ծախսվել է 1 մլրդ 825 մլն դոլար՝ նախատեսված 2 մլրդ-ի փոխարեն: «Եթե այդ 161-ն էլ գան, կլինի 261, գումարած այս պահին շահագործվող չինական 249 ավտոբուսները, որոնք ներմուծվել են 9 տարի առաջ»,- նշեց նա՝ հավելելով, որ մինչև հաջորդ տարեվերջ կհայտարարվի նաև 12 մետրանոց ևս 100 ավտոբուսի մրցույթ:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…