Քաղաքականություն

Ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայատսանի» ներկայացրած «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցին:

«Իշխանությունը հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված: Բոլոր քաղաքկան ուժերին առաջարկվել է ցանկության պարագայում քննարկել այդ քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումն ու նպաստը՝ եթե նման ցանկություն լինի:

Ընդդիմության կողմից հնչեցվող թիեզին, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և քայլերի հերթականություն մշակել:

Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետևաբար՝ ձեր առաջարկը, որքան էլ, որ պնդեք՝ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը»,- խմբակցության դիրքորոշումը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նախագիծը 37 կողմ, 76 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չմտավ ԱԺ նստաշրջանի օրակարգ:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

3 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

3 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

4 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

4 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

5 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

5 hours ago