Քաղաքականություն

Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի. Մակունց

Իշխանությունը առարկություն չի ներկայացրել ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի վերաբերյալ, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի: Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկմանը:

«Ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի հետ կապված, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք որևէ առարկություն չենք ներկայացրել, և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ, այդ առումով քայլերի հերթականություն մշակել»,-ասաց Մակունցը:

Ըստ նրա՝«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է այդ ամենը դնել մի կողմ, քննարկել միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը՝ իրենց օրակարգով: «Այդպես չի լինում: Հետևաբար, ձեր առաջարկը, որքան էլ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»,-ասաց Մակունցն ու հավելեց, որ «Իմ քայլը» դեմ է քվեարկելու նախագծին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենք դատապարտել են պատգամավորների նկատմամբ բռնությունները: «Մենք ասել ենք, որ սխալ է Սահմանադրությունից դուրս որևէ գործողություն անել, հիմա Սահմանադրության ներսում եղած գործողությունները դուք մերժում եք: Ի՞նչ եք դուք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞ք պրոցեսները, ձեր այս քվեարկությամբ դուք հանում եք այդ հունից»,-ասաց Մարուքյանը:

Հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 37 կողմ, 76 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, և չընդգրկվեց նիստերի օրակարգ:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

5 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

5 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

6 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

6 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

7 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

7 hours ago