Քաղաքականություն

Իշխող խմբակցությունը լռեցնում է ընդդիմությանը․ Էդմոն Մարուքյան

Դեռևս նոյեմբերի 14-ին «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Քարտեզում շարադրված կետերը, ըստ Էդմոն Մարուքյանի, մնացել են անկատար։ Արդ՝ իրենք պնդում էին՝ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, բայց իշխող կուսակցության կողմից այս պնդումը չընդունվեց, արժանացավ քննադատության, իսկ հունվարի 11-ին այդ պնդումը դարձավ իրողություն։

ԱԺ ամբիոնից Մարուքյանը շեշտեց, որ իրենց կողմից հնչեցված հանդուրժողականության, միասնականության կոչերը մնացին անարձագանք, ինչը խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը դասեր չի քաղել տեղի ունեցածից, շարունակում է նույն ձևով լռեցնել ընդդիմությանը, ավելի շատ լիազորություններ փոխանցելու փոխարեն զրկում են հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Խմբակցության ղեկավարը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել իրենց նախագծին՝  խորհրդարանում քննարկումների սկիզբ դնելու համար, նաև 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ բանակցելու համար։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

9 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

9 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

10 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

10 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

11 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

11 hours ago