Քաղաքականություն

Ավելի հեշտ կլիներ մանդատից հրաժարվելը, բայց կան պարտավորություններ սյունեցիների առջև․ Աննա Գրիգորյան

Այսօր պատգամավորական մանդատ ստացած Աննա Գրիգորյանը ճեպազրույցի ընթացքում մանրամասնեց՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը քննարկվել է խմբակցության գործընկերների հետ և, ըստ տիկին Գրիգորյանի, վերջինները ըմբռնումով են մոտեցել իր որոշմանը։ Իսկ համացանցում մի քանի օր շարունակվող քննադատությունները չեն համապատասխանում իրականությանը, իմքայլականները իրեն «սրերով չեն ընդունել Ազգային ժողովում»։

Եվ ընդհանրապես՝ երբ ունենք Արցախի և Սյունիքի անվտանգության խնդիր, երբ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, անհատներին թիրախավորելը կեղծ օրակարգ է և չի նպաստում հասարակության հաշտեցմանը։

Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշումը համապատասխանեցրել է սյունեցիների հետ։ Նա հավելեց՝ ավելի հեշտ կլիներ պանգամավորական մանդատից հրաժարվելը, բայց ինքն ունի պարտավորություններ այն մարդկանց առջև, ովքեր ընտրել են իրեն։ Սյունիքի մարզի՝ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքապետերի հետ խորհրդակցություններ չեն եղել, բայց նորաթուխ պատգամավորը մտահոգված է Սյունիքի ապագայով և իր ռացիոնալ ելույթներով հույս ունի նպաստել հետագա զարգացումներին։

Աննա Գրիգորյանը չժխտեց՝ բոլորս պատասխանատվության մեր բաժինը ունենք պատերազմում կրած պարտության համար, սակայն թիվ մեկ մեղավորը և պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ անկարող է արժանապատիվ բանակցություններ վարել։

2018 թվականին Աննա Գրիգորյանը եղել է հեղափոխական թիմի գաղափարակիցը և մասնակիցը, սակայն երբեմնի թիմակիցների հետ առաջացել են տարաձայնություններ, երբ իշխանության եկած ուժը չի կատարել հեղափոխության կարևորագույն խնդիրը՝ չի վերականգնել սոցիալական արդարությունը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

11 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

11 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

12 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

12 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

13 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

13 hours ago