Քաղաքականություն

Ընդդիմադիրները մեղադրում են, իշխող խմբակցությունը՝ հակադարձում

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից հնչող ելույթները նախապես ծրագրված շոուի մի մասն են՝ այսպես են կարծում իշխող ֆրակցիայում։ Իմքայլականները համոզված են՝ ընդդիմադիր պատգամավորներն անկեղծ ու ազնիվ չեն իրենց ելույթներում, պարզապես փորձում են սադրել հասարակությանը։

«Բարգավաճ Հայաստան»-ից հակադարձում են  իշխող խմբակցությանը՝ կան լրջագույն խնդիրներ, ունակ չեք երկիրը հանել ծայրահեղ ճգնաժամային իրավիճակից, պետք է հեռանաք։ 60 հարց է բերվել Ազգային ժողով, որոնցից ոչ մեկը չի առնչվում երկրում ստեղծված իրավիճակի հետ, իսկ ռազմագերիներին և Սյունիքին վերաբերող մտահոգությունների բարձրաձայնումը իշխող ուժի կողմից որակվում է որպես շահարկում։

Իմքայլական Արփի Դավոյանը համամիտ է բարգավաճների հետ՝ ունենք լրջագույն խնդիրներ, և այդ խնդիրների անունը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմություն է, քանի որ տարբեր հարթակներից արվող ելույթներում հետպատերազմյան իրողությունները ներկայացվում են խտացված գույներով, որոնք իրականության հետ աղերս չունեն։ «Իմ քայլը» ունի պատգամավորներ Սյունիքից, ովքեր լինում են մարզում և տիրապետում են իրավիճակին։

Եվ իրոք, Սյունիքը ներկայացնող պատգամավորներ կան իշխող խմբակցությունից, բայց ըստ Արման Աբովյանի ունեցած տեղեկությունների, նրանցից մեկը վերջին այցելության ժամանակ «ծեծ է կերել» սյունեցիների կողմից։

Իսկ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծես թե հիասթափված է օրվա բանավեճից, կառավարող ուժի անվճռականությունից, իր խոսքում նկատեց՝ հայկական կողմից որևէ պաշտոնյա այդպես էլ չարձագանքեց Իլհամ Ալիևի հայատյաց հայտարարություններին։ Ավելին՝ իշխանությունները և ընդդիմությունը, սարսափած ռևանշ բառից, ռուսական լրատվամիջոցներով վստահեցնում են բոլորին՝ իրենք ռևանշի չեն գնալու։ Պատգամավորը դիմեց երկու բևեռներին՝ «հանուն հանրապետության», հանուն ինքնիշխանության պահպանման, հայությունը գնալու  է ռևանշի և գտնելու է հզորացման ուղին՝ ձեզ հետ, կամ առանց ձեզ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը

Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա…

8 mins ago

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին…

18 mins ago

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա…

30 mins ago

Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների…

40 mins ago

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում ենթադրյալ ռուսական սպառնալիքի ֆոնին, գրում է Le…

52 mins ago

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1.5 մլն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում…

60 mins ago