Հայաստան
20.01.2021

Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր

Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր

Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ թոշակի անցած երկարամյա զինվորականներին, որոնք հաշվառված են բնակարանների ստացման համար, մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:

ՊՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

Համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սաhմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրերի միջոցով՝ ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.

  • Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզեր
  • Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
  • Երևան քաղաք

Սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը.

  • Տավուշի մարզ
  • Վայոց ձորի մարզ
  • Սյունիքի մարզ
  • Գեղարքունիքի մարզ
  • Արարատի մարզ
  • Շիրակի մարզ
  • Լոռու Մարզ
  • Արմավիրի մարզ
  • Արագածոտնի մարզ
  • Կոտայքի մարզ
  • Երևան քաղաք

Ելնելով սահմանված առաջնահերթությունից՝ առաջարկվում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • զորացրման հրամանի լուսապատճենը
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ)
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակի հետ միասին)
  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • տեղեկանք համատիրությունից համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,
  • տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
  • աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին

Խնդրում ենք կրել պաշտպանիչ դիմակներ:

Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով՝ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն