Հայաստան
20.01.2021

ՊԵԿ պարզաբանումը մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ

Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ՝ տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ-ը՝ անդրադառնալով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում թույլտվություն ստացած հարկ վճարողների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովում և ԶԼՄ-ներում լայն հնչեղություն ստացած հրապարակումներին:

«Չնայած այն հանգամանքին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ բոլորն են աշխատում շահույթով, հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ակտիվ (փաստացի գործունեություն իրականացնող) հարկ վճարողները 2018 թվականին հայտարարագրել են բոլոր հարկ վճարողների կողմից հայտարարագրված շահութահարկի 10,9, իսկ 2019 թվականին՝ 11,1 տոկոս շահութահարկի գումար: Իսկ 2020 թվականի համար տվյալներ չեն ներկայացվել, քանի որ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկ վճարողները ներկայացնում են մինչև 2021 թ. ապրիլի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ընկերությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թ. հանդիսացել է շահութահարկի գումար հայտարարագրած հանրապետության ամենամեծ հարկ վճարողը: Հետևաբար, ենթադրությունները, որ ձեռնարկությունն աշխատում է վնասով, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊԵԿ հայտարարության մեջ:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29