Հայաստան
20.01.2021

2020-ին ՊԵԿ-ը լրացուցիչ հաշվարկել է շուրջ 558 մլն դրամի մաքսային վճար

2020-ին ՊԵԿ-ը լրացուցիչ հաշվարկել է շուրջ 558 մլն դրամի մաքսային վճար

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը հունվարի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:

Հետբացթողումային հսկողության վարչությունը 2020 թ. ընթացքում իրականացրել է 93 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է շուրջ 558 մլն դրամի մաքսային վճար: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ մաքսային արժեքի ներկայացման և այլ բնույթի խախտումներ: Արմեն Սաֆարյանը նշել է, որ վարչության հիմնական գործառույթը հետբացթողումային փուլում թաքնված հիմնական ռիսկերի բացահայտումը և չեզոքացումն է. «Արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները, ինչը նախատեսված է նաև ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով: Վերլուծական կարողությունների զարգացումն առաջնահերթորեն միտված է իրավախախտումների կանխարգելմանը»:

Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ներդրվել է նաև կամերալ ուսումնասիրությունների համակարգը, ինչը թույլ կտա հետբացթողումային փուլում տնտեսվարողներին ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը կդադարեցնի ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, կշարունակեն այլ ստորաբաժանումները: Ըստ Արմեն Սաֆարյանի, գործընթացը թույլ է տալիս տնտեսվարողներին տարանջատել ըստ ռիսկայնության՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով տարբերակված մոտեցում: «Ռիսկային խմբում ընդգրկված տնտեսվարողների նկատմամբ իրականացվում է խիստ վարչարարություն, իսկ ոչ ռիսկայինների նկատմամբ՝ ցուցաբերվում է ավելի մեղմ մոտեցում»,- ընդգծել է վարչության պետը:

Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների՝ եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունն էապես բարելավել է դիրքերը՝ 2019 թ. 36,82-ից հասնելով 2020 թ. 90,56-ի՝ դառնալով առաջատարն անդամ պետությունների մեջ: Արմեն Սաֆարյանի համոզմամբ` ձեռքբերումները որդեգրված մոտեցումների, վերլուծական կարողությունների զարգացման և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն