Քաղաքականություն

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով

fip.am | Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունվարի 20-ին անդրադարձել էր Իտալիայի՝ Ադրբեջանին G20 գագաթնաժողովին հրավիրելու հարցին՝ ակնարկելով, որ այն հայ-իտալական հարաբերությունների վերջին շրջանի ձախողման հետևանք է։

«Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ»,- գրել էր նա։

Մեծ քսանյակի՝ G20-ի 2021 թվականի գագաթնաժողովն անցկացվելու է Իտալիայում՝ այս տարվա հոկտեմբերի 30-ին և 31-ին։ Հյուրընկալող երկիրը գագաթնաժողովին հրավիրել է 38 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանա-իտալական հարաբերությունները կայուն զարգանում են տարիներ շարունակ թե՛ քաղաքական, թե՛ բիզնես ոլորտներում՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել և ներկայացնել Իտալիա-Ադրբեջան հարաբերությունների նշանակալի դրվագները և հասկանալ, թե ինչ միտումներ ունեն դրանք։

Իտալիայի և Ադրբեջանի հարաբերությունները կայուն զարգանում են հատկապես տնտեսական ոլորտում։ Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրոպայում՝ 2019 թվականի դրությամբ ավելի քան 6 մլրդ եվրո առևտրաշրջանառությամբ։  Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը 50 մլն եվրո է։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը Իտալիայի՝ Հարավային Կովկասում ունեցած առևտրաշրջանառության 92 տոկոսն է։ Բացի դա, Իտալիայի նավթի տարեկան սպառման 17 տոկոսը մատակարարում է Ադրբեջանը։

Ալիևը երկու երկրների հարաբերությունները բնութագրել էր «գրեթե դաշնակցական»։

Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ամենակարևոր քայլերից մեկը ադրբեջանական գազը Հունաստանի տարածքով Իտալիա հասցնելն էր, որի գաղափարը քննարկվում էր տարիներ շարունակ։  Որոշումը կայացվել էր 2013 թվականին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել էին 2016-ին։ Գազատարի բացումը կայացավ 2020 թ. դեկտեմբերի 30-ին։

2018 թվականին տարածվել էին տեղեկություններ, թե Ադրբեջանն Իտալիայից ձեռք է բերում M-346 Master ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։ Տեղեկությունները հաստատող կամ հերքող ապացույցներ, սակայն, չստացվեցին։

Պատերազմի ավարտից շատ չանցած՝ Ադրբեջանի նախագահը հրավիրեց իտալական կազմակերպություններին Արցախի գրավյալ տարածքներում էներգետիկ ենթակառուցվածքների վերականգման աշխատանքներ իրականացնելու։ Ansaldo Energia-ի հետ կնքված պայմանագրի մասին Ադրբեջանում Իտալիայի դեսպանատունը հայտնեց դեկտեմբերի 18-ին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

7 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

7 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

7 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

7 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

8 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

8 hours ago