Տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը՝ տարածաշրջանային կայունության գրավական

Եթե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, դուրս գալով կոռեկտության սահմաններից, փողոցային բառապաշարով հայտարարել էր, որ «պատմության աղբանոցն է նետել» Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովն էլ հայտնել էր՝ խնդրի լուծման համար պետք է ընտրել առավել նպաստավոր ժամանակահատված՝ ըստ էության, անորոշ ժամանակով հետաձգելով կարգավիճակի վերաբերյալ բովանդակային քննարկումները, ապա ԱՄՆ նորանշանակ նախագահ Բայդենը և Եվրոպական խորհրդարանը տրամաբանորեն հակառակ մոտեցում ունեն այս հարցի շուրջ։ Այն է՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է սկսել Արցախի կարգավիճակի որոշման գործընթաց։

Դիցուք՝ ԵԽ-ում հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց – բանաձևում առաջ է քաշված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծման և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշման հարցը, որը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված պետք է լինի վերջինիս հիմնարար սկզբունքների վրա։

Նաև՝ Ջոզեֆ Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամբ հոդված է հրապարակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որում վերջինս ընդգծել է՝ «չնայած մարտերը դադարել են, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը կարևոր է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման համար»։

Եվս մեկ նկատառում՝ և՛ Եվրախորհրդարանը, և՛ ԱՄՆ դեսպանը առանձնացնում են «առանց ձգձգումների» գերիների վերադարձի հարցը հայրենիք, ինչը նույնպես Լավրովը անվանել էր բարդ խնդիր, որի լուծման ուղղությամբ ջանքեր է գործադրում եռակողմ հայտարության տակ ստորագրած և միջնորդի կարևորագույն դերակատարում ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս՝ Վլադիմիր Պուտինի։

Իհարկե, մենք արդեն բախվել ենք դառը ճշմարտությանը, երբ կոչերն այդպես էլ մնում են որպես միջազգային հանրության կողմից արված քաղաքակիրթ ժեստեր, բայց մեծ է ցանկությունը հավատալու, որ գոնե թե այս երկու կարևորագույն դրույթները կյանքի կկոչվեն մոտ ապագայում՝ սպեղանի դառնալով հայության համար՝ մեծագույն կորուստներից և տառապանքներից հետո։ Եվ հարկ է նշել, որ գոնե թե ռազմագերիների վերադարձի համար ջանքեր կգործադրեն և հետևողական կաշխատեն թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիր բոլոր ուժերը՝ դուրս գալով իրար վրա ցեխ շպրտելու տիրույթից և չեն անսա լոկ Վլադիմիր Պուտինի ողորմածությանն ու մեծահոգությանը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

8 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago