Հայաստան
29.01.2021

Ինչո՞ւ հանրայինը հետ կանչեց նոր լրատվական ալիքի հայտը

Ինչո՞ւ հանրայինը հետ կանչեց նոր լրատվական ալիքի հայտը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ուղղված Թիվ1-ի հարցադրումներին Հանրային հեռուստաընկերությունը պատասխանեց.

Ի պատասխան Ձեր՝ 22.01.2021 թ. տեղեկություն ստանալու հարցման` հայտնում ենք հետևյալը.

1․Ի՞նչ մեխանիզմներ է կիրառում Հանրային հեռուստաընկերությունը՝ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հանրային վստահությունն ու հավատը վերականգնելու և պահպանելու համար։

Հանրային հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով հանրային հեռարձակողի իր առաքելությանը, ապահովում է անաչառ, բազմակողմանի և որակյալ լրատվություն։ Ի գիտություն ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը՝ լրագրողական թիմը ներկայացնում է հավասարակշռված և օբյեկտիվ տեղեկություն։ Կարևորելով հեռուստաընկերության առանձնահատկությունները՝ Առաջին ալիքի ստեղծագործական թիմերը կարևորում են մեդիագրագետ հեռուստաարտադրանքի պատրաստումը, ինչն իր հերթին հանրային վստահության ամրապնդման լավ գործիք է։ Սակայն մեր հեռուստադիտողների շրջանում հանրային վստահության առանձնապես փոփոխություն չենք նկատում։

2. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հետպատերազմական Հայաստանը հաճախ ցնցող մեդիատեռորին համարժեք պատասխան տալու և կեղծ տեղեկատվությունը չեզոքացնելու ուղղությամբ։

Հանրային հեռուստաընկերությունը ապահովել և ապահովում է որակյալ լրատվություն, բազմաբովանդակ հաղորդումներ, որոնց նպատակը փաստարկված տեղեկատվության և հետաքրքիր հեռուստաարտադրանքի ներկայացումն է։ Ապահովելով հետաքրքիր և արժեքավոր հեռուստաարտադրանք, որը համապատասխանում է մեդիագրագիտության կանոններին՝ «Fake News»-ից խուսափելու և անաչառ տեղեկատվություն ունենալու լավագույն տարբերակն է:

3․ Որպես նոր մարտահրավերներին պատշաճ դիմակայելու գործիքակազմ՝ արդյո՞ք կադրային քաղաքականությունը հաշվի առնում է բոլոր հնարավոր ռիսկերը և հանրության սպասելիքները։

Հանրային հեռուստաընկերությունում աշխատում են հեռուստատեսային տարբեր ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ։ Ըստ անհրաժեշտության, հեռուստաընկերության թիմը համալրվում է նոր մասնագետներով, իսկ վերջերս մեկնարկած «Առաջինի Մեդիա ակադեմիան» նոր կադրեր պատրաստելու, բացահայտելու և լավագույններին մեր հեռուստաընկերությունում աշխատանքի հնարավորություն տալու լավ միջոց է լինելու։

4․ Արդեն հայտնել եք մեզ, որ հեռարձակման ծածկույթի սլոթերի մրցույթին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից իր հայտը հետ կանչելը և մրցույթին չմասնակցելը պայմանավորված է ֆինանսավորման խնդրով։ Ինչպե՞ս է որոշվում ֆինանսական հատկացումների առաջնահերթությունը, և արդյո՞ք մինչև նախագծի պրեզենտացիան այդ հարցերն արդեն լուծված չէին։

Հանրային հեռուստաընկերությունը հայտը հետ է վերցրել ֆինանսական հարցերը հստակեցնելու համար։ Այս պահի դրությամբ ուսումնասիրություններ են իրականացվում՝ վերջնականացնելու համար նոր հեռուստաալիքի կարիքները։

5․ Ի՞նչ նորամուծություններ է ներդրվել Հանրային հեռուստաընկերության ռազմավարության մեջ՝ նոր իրողություններում պաշտոնական տեղեկատվությանը հակադրվող և հայտնի շրջանակների կողմից գեներացվող տեղեկատվությունը հավասարակշռելու համար։

Հանրային հեռուստաընկերության առաքելությունն է ապահովել բազմակողմանի և որակյալ լրատվություն։ Հեռուստաընկերությունը հավատարիմ է լրագրողական սկզբունքներին և հանրային հեռարձակողի առաքելությանը՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի մեր հեռուստադիտողներին ապահովել անաչառ, բովանդակալից և բազմակողմանի լրագրություն՝ հիմնված փաստերի վրա։ Առաջիկայում Հանրային հեռուստաընկերությունը իր նոր ծրագրերի մասին հանդես կգա հայտարարությամբ։

Հարգանքներով`

Հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն