Քաղաքականություն
29.01.2021

Նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը. Արա Այվազյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի այցի մասին

Նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը. Արա Այվազյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի այցի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել է Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:

Հարց. Ինչի՞ վրա շեշտը դրվեց, և հանդիպման արդյունքում ի՞նչ արդյունքներ ունեցանք։

Արա Այվազյան. Նախ, սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը։ Բոլորս հիշում ենք,  որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ. մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ Ֆրանսիան նեցուկ է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին։ Այս այցը նույնպես շատ կարևոր է, որովհետև այն տեղի է ունենում՝ ի կատարումն նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների։

Այս անգամ այս այցի նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը։ Եվ պետքարտուղարը Հայաստան է ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ, որն արդեն մի քանի օր է՝ այստեղ է՝ կազմված Զարգացման ֆրանսիական գործակալության, արտաքին գործերի նախարարության և նաև ֆինանսների ու գանձապետարանի ներկայացուցիչներից։ Եվ մենք քննարկումներ ենք ունեցել   Հայաստանի զարգացման և նաև ապագայում կարևոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Երկու արտաքին գործերի նախարարությունները մեծ անելիք ունեն այս կարևոր առաքելությունը՝ կյանքի կոչելու և մեր համատեղ քայլերը հստակեցնելու առումով։

Բնականաբար, մենք չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, և պետք է հատուկ նշեմ, որ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նկատի ունեմ, նախևառաջ, նախագահ Մակրոնի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի հասցեական հայտարարությունները, որոնք ի ցույց դրեցին, թե որ երկիրն է սանձազերծել ագրեսիան Արցախի դեմ։ Ինչպես նաև մատնանշելու Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունն այս տարածաշրջանում, ինչը նաև վտանգ է  ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը։

Բնականաբար, մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը։ Մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար։ Հուսով եմ, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի այս պատանդառության քաղաքականությունից, հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար:

Քննարկել ենք նաև մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Արտաքին գործերի նախարար Լը Դրիանին, որոնք նաև մեզ աջակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Եվ վստահաբար ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կայունության և խաղաղության մասին, և վստահ եմ, որ մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ապագայում: Ես կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք բավական ակտիվ երկխոսություն, այցեր և նաև լավ արդյունքներ:

Հարց. Պարոն Այվազյան, նաև մշակութային ժառանգության հետ կապված պարոն Լըմուանը նշեց, որ նաև առաջիկայում քայլեր կձեռնարկվեն: Կխնդրեի մանրամասնել, թե այսօր ինչ շեշտեր դրվեցին և ինչ որոշակիություն մտցվեց:

Արա Այվազյան. Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը տարածաշրջանի, բայց նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է: Մեր հուշակոթողները, իսկ դրանք ավելի քան հազար չորս հարյուրն են, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում, կարևոր վկայություն են հայ բնիկ ժողովրդի ներկայության, ինքնության, մշակույթի, արարման մասին:

Ցավոք, բոլորս գիտենք, որ այդ հուշակոթողները վտանգված են: Մենք ունեցել ենք նախկինում շատ ողբերգական նախադեպ Նախիջևանում, պատերազմի ժամանակ  նույնպես միջազգային հանրությունը տեսավ, թե ոչնչացման, կեղծման և յուրացման ինչ փորձեր են արվել: Ֆրանսիան նույնպես շատ ակտիվ դեր է խաղացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այս հարցի հասցեագրման ուղղությամբ: Նոր պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան` Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմներ, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն:

Շնորհակալություն:

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել