Բնապահպանություն

Երևանում արդեն տեղակայվել է թափոնների տեսակավորման 60 կետ

Երևանի բոլոր վարչական շրջաններում պետք է տեղադրվեն թափոնների տեսակավորման  թափոնամաններ, նախատեսվում է, որ մինչև փետրվարի վերջ 135 կետերում կտեղադրվեն այդ աղբամանները։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Հայկ Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ քաղաքացիները տեսակավորված թափոնները՝ թուղթը, պլաստիկը և ապակին կարող են տանել իրենց վարչական շրջանում գտնվող կետ և թափոնամանների մեջ նետել։

Այս պահի դրությամբ, բացառությամբ Մալաթիա, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների, փաստացի կա տեղակայված թափոնների տեսակավորման 60 կետ։

Բանախոսը նշեց, որ մարդկանց շրջանում արդեն որոշ չափով իրազեկման աշխատանքներ կատարվել են, որին մեծապես նպաստել և աջակցել են հասարակական կազմակերպությունները։

Հովհաննիսյանը նկատեց, որ բնակիչները մեծ ոգևորությամբ են արձագանքում գործընթացին և փորձում են տեսակավորել թափոնները։ Երբեմն խնդիրներ առաջանում են՝ բնակիչները անփութություն են դրսևորում կամ միտումնավոր թափոնները խառնում են, սակայն իրազեկման աշխատանքները դեռ ավարտված չեն, ուստի պետք է զինվել համբերությամբ և բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների հետ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

9 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

13 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

14 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

14 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

14 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

15 hours ago