Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես Է եկել Մյանմայում պետական հեղաշրջման դատապարտմամբ եւ նշել ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես վճռականորեն դատապարտում եմ հեղաշրջումը Մյանմայում եւ զինվորականներին կոչ եմ անում ազատ արձակելու բոլորին, ովքեր անօրինականորեն ձերբակալվել են (…): Անհրաժեշտ Է հարգել ընտրությունների արդյունքները եւ վերականգնել ժողովրդավարական գործընթացը»,- փետրվարի 1-ին գրել Է նա Twitter-ում: Իր հերթին Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլյամսը հայտնել Է, որ թագավորությունը «Եվրամիության գծով գործընկերների հետ» կքննարկի «հետագա գործողություններն այդ իրադարձությունների առանչությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: