Տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ. Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, քանի որ այդպիսին են տարածաշրջանային իրողությունները։ РИА Новости- ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը և շատ մոտ երկիր՝ Ադրբեջանի համար։ Այս գործոնը չի կարելի անտեսել»,- ասել է Մեդվեդևը։

Իսկ ԼՂ կարգավիճակի մասին խոսելով՝ վերջինս նշել է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ, սակայն հիմա խնդրի քննարկելու ժամանակը չէ, «ավելի լավ է այն տեղափոխել ապագա»։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին Աղդամում տեղի է ունեցել՝ Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի բացումը։ Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվել է պարիտետային սկզբունքով՝ հրամանատարական կետի տեսքով և յուրաքանչյուր կողմից ընդգրկվել են հավասար թվով ներկայացուցիչներ։

Այս կապակցությամբ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցներ է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է նախագահներին կենտրոնի բացման կապակցությամբ և նշել, որ այն կծառայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

8 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

10 hours ago