Գիտություն

«ԳԱԱ լուծարման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Ռադիկ Մարտիրոսյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց.

-Գիտնականներն իրենց կարծիքն ասել են և իրենց գործին են, հո ամեն օր դրանով չե՞նք զբաղվում: Հրաժարականի պահանջը փողոցում գտնվող մարդկանցով միայն չափելի չէ, կարծում եմ՝ տանը նստած շատ մարդիկ ունեն նույն կարծիքը: Եթե ընտրություն լինի, մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն ավելի օրինական ձևով:

Խոսելով ԳԱԱ լուծարման լուրերի մասին՝ Ռ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Խոսքը ԳԱԱ համակարգում գտնվող ինստիտուտների կարգավիճակի մասին է: Օրենքում ճշտված չէ՝ ով է այդ ինստիտուտների վերադասը, մեր պահանջն այդ խնդիրը կանոնակարգելն է: Ես կարծում եմ՝ անհրաժեշտ չէ այսօր ունենալ «Գիտության մասին» նոր օրենք, երբ գործում են երկու օրենքներ՝ «Գիտության և գիտական քաղաքականության մասին» և «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մասին»: Եթե խնդիրներ կան, կարող ենք այդ օրենքներում փոփոխություններ կատարել, մենք պատրաստ ենք»,- ասաց ԳԱԱ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

6 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

6 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

6 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

6 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

6 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

8 hours ago