Հայաստան
01.02.2021

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք

ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից ձեռք են բերել մեծ քանակությամբ ՀՀ-ում պետական գրանցում չունեցող և ունեցող, տարբեր անվանումների դեղեր՝ ներմուծելով Հայաստանի Հանրապետություն։

Վերոնշյալ անձինք այնուհետև ձեռնամուխ են եղել այդ դեղերի իրացմանը, ինչը կազմակերպել են իրենց հետ իրավաբանորեն կապ չունեցող տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների անվամբ գրանցված դեղատներից՝ կանխիկ գումարով վաճառքի ձևով, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման։ Արդունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ և տարաբնույթ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են դեռևս չվաճառված դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված տարբեր տեսակի դեղեր, որոնք, համապատասխան ընթացակարգի պահպանմամբ, ճանաչվել են իրեղեն ապացույց և պատասխանատու պահպանման են հանձնվել ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ձեռք են բերվել նաև ելակետային տվյալներ՝ շրջանառության թերհայտարարագրման վերաբերյալ:

Կատարված հարկային համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 41.600.000 դրամի վնաս, որը քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:

Պետական եկամուտների կոմիտեն վստահորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսությունը կրճատելու, հարկային իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ և հորդորում հարկ վճարողներին գործել բացառապես օրենքի դաշտում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն