Հայաստան
02.02.2021

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր հաշվապահն առանձնապես խոշոր չափի գումարներ է հափշտակել. ԱԱԾ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր հաշվապահն առանձնապես խոշոր չափի գումարներ է հափշտակել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական և քննչական ու այլ դատավարական գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն, պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գործունեության հետ կապված բոլոր գործառույթների պատշաճ իրականացման համար, մասնավորապես՝ ապահովել գործատուի սեփականություն հանդիսացող կամ նրա ընթացիկ կառավարմանը կամ օգտագործմանը հանձնված գույքի, միջոցների, վառելիքաէներգետիկ պաշարների ու այլ նյութական արժեքների անվտանգությունն ու նրանց խնայողաբար և արդյունավետ օգտագործումը, 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345.300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարիներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդկերպ ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով հափշտակել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները:

Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Լրահոս
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
18:16
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
16:33
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
13:52
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
12:23
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
12:09
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է