Հայաստան
02.02.2021

Միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ. ՄԻՊ

Միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ. ՄԻՊ

Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները (հիմնավորումներ կոնկրետ գործոններով):

Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը՝ հստակեցնելով, որ մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Կապան համայնքի ղեկավարը:

Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունի կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում:

Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներումանմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ, ինչպես նաև մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

Արդյունքում՝ Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշված ահազանգերը հաստատվել են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետևյալ գործոնների տեսանկյունից.

(1) Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը,

(2) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով,

(3) Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք,

(4) ուղեկցվում է Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներն արդեն մեկ ամսից ավելի է գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները,

(5) Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ,

(6) Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու ադրբեջանական դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքերի գերակայությանը, հետևաբար՝ չունի իրավական ուժ,

(7) Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ:

Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը:

Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին» :

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն