Հայաստան
03.02.2021

Արդարադատության փոխնախարարն ու քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

Արդարադատության փոխնախարարն ու քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2021 թ. փետրվարի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ծառայության պետի տեղակալների և ՔԿԾ կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Առաջնային նպատակն էր ծանոթանալ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով վերափոխված 2-րդ տեղամասում իրականացված վերանորոգման աշխատանքներին:

Արմեն Հովհաննիսյանն այցի շրջանակներում ծանոթացել է նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի արդի վիճակին, մատուցվող սննդակարգին, սննդի պատրաստման եղանակներին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց պահման պայմաններին՝ հընթացս զրուցելով դատապարտյալների հետ և լսելով նրանց մտահոգությունները, բուժմասում նրան են ներկայացրել առողջության պահպանման համար ՔԿՀ-ում առկա պայմաններն ու հնարավորությունները։

Այնուհետ, անձնակազմի ուղեկցությամբ փոխնախարարը եղել է ազատազրկված անձանց զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող խեցեգործության և նկարչության դասընթացների սենյակներում, գրադարանում, ազատ տեղաշարժի համար նախատեսված տարածքներում, հանձնուքների ընդունման սենյակում, որտեղ ներկայացվել են արգելված իրերի շրջանառության, թմրամիջոցների հայտնաբերման նպատակով կիրառվող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի տեխնիկական հնարավորությունները։

Այցելության ավարտին ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ և փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ իրականացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի՝ 2020 թ. տարեկան գործունեության ամփոփում։

Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիայի, ենթամշակույթի, արգելված իրերի և թմրամիջոցների դեմ պայքարն առավել արդյունավետ և հետևողական դարձնելու, ծառայողների կարգապահությունն ու զգոնությունն առավել բարձր նշաձողին հասցնելու, ինչպես նաև մահվան, ինքնասպանությունների և հավանական ինքնավնասումների դեպքերը հնարավորինս բացառելու, այդ ուղղությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական ոլորտների համապատասխան աշխատանքներն առավել նպատակային, թիրախավորված կազմակերպելու հետ կապված հարցերը։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն