Հայաստան
03.02.2021

ՀՔԾ պետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՔԾ պետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՔԾ-ից հայտնում են, որ փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին:

«Կարևորելով հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը` Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցային հիմքերի ձևավորման ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման հնարավորությունները:

Զրուցակիցները կարևորել են նաև վերը նշված հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման, այդ թվում` միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող լավագույն փորձի ուսումնասիրման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության կամուրջներ ստեղծելու անհրաժեշտությունը:

ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանդիպման և ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և զարգացման համար հիմք կհանդիսանան փոխադարձ այցերի կազմակերպումն ու դրանց շրջանակներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն