ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առֆաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր այցելել եմ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին, ովքեր բնակվում են տնակներում և նախկին հանրակացարաններում։
Որպես ոլորտի պատասխանատու՝ ներողություն եմ խնդրում այդ ընտանիքներից՝ նման պայմաններում ապրելու համար։
Արվելու է առավելագույնը՝ քայլ առ քայլ բարելավելու նման ընտանիքների կյանքի որակը։